Բրիտանական օդանավերը վերջին 3 օրում 8-րդ չվերթն են կատարել դեպի Ուկրաինա. թագավորությունը չի բացառել լրացուցիչ սպառազինման ուղարկումը Կիև

11:55 • 20.01.22

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ չի բացառում հավելյալ պաշտպանական սպառազինման ուղարկումն Ուկրաինա: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես խիստ վերահսկողության տակ կպահեմ մեծ քանակությամբ պաշտպանական սպառազինում Ուկրաինա ուղարկելու հարցը: Ես ոչինչ չեմ բացառում ինքնապաշտպանություն ապահովելու համար Ուկրաինային օգնելու հարցում»,- ասել է բրիտանացի նախարարը:

Ավելի վաղ հայտնի էր դարռել, որ Մեծ Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական ինքնաթիռները վերջին երեք օրվա ընթացքում ութերորդ չվերթն են կատարել Ուկրաինա:

Բրիտանական աղբյուրի տվյալներով՝ Կիևն այս շաբաթ Լոնդոնից մոտ 2000 հակատանկային հրթիռների արձակման սարքավորում է ստացել: