Երկար սպասված ավտոմեքենան՝ 30 րոպեում․ «Պրիմերո»-ի օգնությամբ ավտոմեքենան հասանելի կլինի ընդամենը 10% կանխավճարով և առանց երաշխավորի
Մեքենայի սիրահարների համար արդեն հասանելի է նոր ավտովարկ, որը հնարավորություն կտա առանց երաշխավորի, ընդամենը 30 րոպեի ընթացքում ստանալ անհրաժեշտ գումարը՝ ցանկացած մակնիշի մեքենայի գնման համար։ «Մոգո»-ն ներկայանում է նոր՝ «Պրիմերո» ավտովարկով, որն առավել հարմարավետ պայմաններ է առաջարկում հաճախորդներին՝ խնայելով նրանց ժամանակը։

«Մոգո» վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Հակոբ Մանուկյանը նշում է, որ, մինչև պրոդուկտի ստեղծումը մեծ վերլուծություն են իրականացրել՝ հասկանալու շուկայի պահանջարկը։ Պարզվել է, որ բազմաթիվ քաղաքացիներ ցանկանում են նոր մեքենա ձեռք բերել կամ թարմացնել գործող մեքենան, սակայն այս պահին շուկայում առկա առաջարկը չի բավարարում այդ պահանջարկին։
.jpg?1642773348014)
«Վերլուծության արդյունքում, հիմք ընդունելով հաճախորդների ցանկությունները, ստեղծել ենք «Պրիմերո»-ն։ Մեր կազմակերպության առավելությունները արագությունն ու պարզությունն են։ Կյանքում ամենաթանկը ժամանակն է, և փորձում ենք խնայել մեր հաճախորդների ժամանակը»,-նշեց Հակոբ Մանուկյանը։
Մանրամասնելով ավտովարկի պայմանները՝ «Մոգո»-ի հաճախորդների սպասարկման վարչության ղեկավար Արա Ազարյանը նշեց, որ բանկային համակարգում առկա առաջարկներում հիմնականում բարձր կանխավճար է պահանջվում հաճախորդներից, մեքենաների տարեթվի սահմանափակում կա, առկա է նաև վարկային պատմության նկատմամբ ավելի խիստ վերաբերմունք, քան «Պրիմերո»-ի դեպքում է։
.jpg?1642773394740)
«Մեր վարկատեսակն ավելի հասանելի է հաճախորդների համար, և նրանք հնարավորություն կունենան ընդամենը 10% կանխավճարով ձեռք բերել ավտոմեքենա»,-ասաց Ազարյանը։
Ցածր տոկոսով կանխավճարից բացի մյուս առավելությունը վարկավորման ժամկետն է։ Հնարավորություն կա ֆինանսավորվել մինչև 120 ամիս ժամկետով․ հաճախորդն ինքն է ընտրում՝ ամսական որքան վճարում կատարի՝ կախված ժամկետից։
«Ֆինանսավորելու ենք ցանկացած մակնիշի ավտոմեքենա, սահմանափակում չկա, չենք պահանջելու հավելյալ փաստաթղթեր, որոշումը կայացվելու է 30 րոպեի ընթացքում»,-ընդգծեց Արա Ազարյանը։
.jpg?1642773846485)
Կազմակերպության գլխավոր տնօրեն Հակոբ Մանուկյանն ընդգծեց՝ «Մոգո»-ն, մուտք գործելով հայաստանյան շուկա, ավտովարկավորման ծառայությունը հասանելի է դարձրել լայն զանգվածներին, այսօր էլ սկզբունքը չի փոխվել։ «Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդների համար ավտոմեքենան շքեղություն չլինի, այլ տա հնարավորություն՝ ազատ տեղաշարժվելու, ճամփորդելու, նաև գումար վաստակելու»,-ասաց նա՝ հայտնելով, որ ՀՀ-ում գործունեության 4․5 տարիների ընթացքում «Մոգո»-ն սպասարկել է ավելի քան 15 000 հաճախորդի։
«Մեր աշխատակիցների մասնագիտական գիտելիքների, փորձի ու նվիրվածության արդյունքում այս պահին «Մոգո»-ն ավտովարկավորման շուկայի առաջատարն է, և 4․5 տարիների ընթացքում խմբի կողմից կատարվել է 3 մլրդ 700 մլն դրամից ավել ներդրում ՀՀ տնտեսության մեջ»,-հայտարարեց Մանուկյանը։
.jpg?1642773626788)
Արա Ազարյանն էլ, ուսումնասիրության արդյունքներից խոսելով, հայտնեց, որ ՀՀ-ում ավտոմեքենաների 68%-ը 12 և ավելի տարվա արտադրության է, 5 տարուց պակաս արտադրության մեքենաները ընդամենը 7% են կազմում։
«ՀՀ-ում մեքենաների էական մասը հին է և կարիք ունի փոփոխության, թարմացման։ Բացի այն, որ նշված ավտոմեքենաները տեխնիկապես են մաշված, դրանք նաև էական վնաս են հասցնում շրջակա միջավայրին, որի պահպանումը յուրաքանչյուրիս պատասխանատվության դաշտում է, և մեր ընկերությունն անմասն չի մնում դրանից»,-կարևորեց Ազարյանը։
.jpg?1642774023964)
Ընկերությունն անմասն չի մնում նաև սոցիալական պատասխանատվության իրացումից։ Կազմակերպության մարկետինգի բաժնի ղեկավար Արմինե Ճաղարյանի խոսքով՝ իրենց համար կարևոր է, որ յուրաքանչյուր հաճախորդ կշռադատի սեփական որոշումը։
.jpg?1642773701006)
«4,5 տարիների ընթացքում տարբեր միջոցառումներ ենք իրականացրել, որ կարողանանք բարձրացնել քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը, տեղեկացվածությունը։ Ֆինանսական գրագիտությանն ուղղված ծրագրերին այսուհետ ոչ միայն մեր մասնակցությունն ենք ցուցաբերելու, այլև ինքներս ենք նախաձեռնելու»,-ասաց Արմինե Ճաղարյանը։
.jpg?1642773746453)
.jpg?1642774096148)










