Աֆղանստանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

10:25 • 24.01.22

Հունվարի 24-ին 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանի հյուսիս-արևելյան մասում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտոնը:

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Բաղլան քաղաքից, որտեղ բնակվում է շուրջ 108 հազար մարդ, 49 կիլոմետր դեպի արևելք:

Տարերքի օջախն ընկած է եղել 10 կիլոմետր խորության վրա: Ավերածությունների և հնարավոր զոհերի մասին տվյալներ չեն ստացվել: