Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարին  

13:07 • 25.01.22

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 25-ին տեսաժողովի ձևաչափով ընդունել է իրանական պատվիրակությանը՝ երկրի ճանապարհների և քաղաքաշինության նախարար և ադրբեջանակա-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասիմի գլխավորությամբ: Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ադրբեջանցի նախագահի մամուլի ծառայությունը: