Էրդողանը հանդիպել է Հայկական հիմնադրամների միության նախագահի և փոխնախագահի հետ
18:42 • 25.01.22
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Չանքայա» նստավայրում ընդունել է Հայկական հիմնադրամների միության նախագահ Բեդրոս Շիրինօղլուին և փոխնախագահ Հերման Բալյանին։
Ինչպես հայտնում է dha.com.tr կայքը, հանդիպումը, որը փակ էր մամուլի համար, տևել է մոտ 45 րոպե։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Placeholder










