Ավելի քան 6000 ադամանդ և 2000 մարգարիտ. Իտալիայի վերջին թագավորի ժառանգները խնդրում են վերադարձնել թագավորական ընտանիքի զարդերը
Իտալիայի վերջին թագավորի ժառանգներն իրենց առաջին պաշտոնական խնդրանքն են ներկայացրել՝ վերադարձնելու թագավորական ընտանիքի զարդերը, որոնք գրեթե 76 տարի պահվում են Իտալիայի Բանկի պահատուփում:
Ինչպես գրում է The Guardian-ը, 1946-ի հունիսի 5-ին բանկը վերցրել է զարդերը, որոնք բաղկացած են ավելի քան 6000 ադամանդներից և 2000 մարգարիտներից՝ ամրացված բրոշների և վզնոցների վրա, որոնք կրել են թագուհիները և արքայադուստրերը: Հայտնի է, որ 1946-ի հունիսի երկուսին իտալացիները քվեարկել են միապետությունը վերացնելու օգտին, իսկ դրանից մի քանի օր առաջ Ումբերտո Երկրորդ թագավորը, որը կառավարել է ընդամենը 34 օր, աքսորվել է իր ժառանգների հետ:
Ումբերտո Երկրորդը հանձնարարել էր Ֆալկոնե Լուսիֆերոյին՝ թագավորական տան նախարարին, զարդերը պահելու նպատակով տանել Իտալիայի բանկի այն ժամանակվա կառավարիչ Լուիջի Էյնաուդիին, որը հետագայում դարձել է նախագահ:
Ընտանիքի փաստաբան Սերջիո Օրլանդին Corriere della Sera թերթին ասել է. «Սավոյայի ընտանիքը կվերադարձնի զարդերը»:










