Գերմանիան Ուկրաինային 5000 զինվորական սաղավարտ կհատկացնի
20:12 • 26.01.22
Գերմանիան պատրաստվում է 5 հազար զինվորական սաղավարտ հատկացնել Ուկրաինային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական DPA գործակալությունը հայտնել է, որ հունվարի 26-ին Բունդեսթագի պաշտպանության հարցերով հանձնաժողովում նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի պաշտպանության նախարար Կրիստինե Լամբրեհտը:
Placeholder










