«Քո ծնողն ա անտակտ խուլիգանը», «Դու, որ մատդ պտտացնում ես, էդ մատդ պետք ա մտցնեմ․․․»․ Վեճ Ռուբիկ Հակոբյանի և Սիսակ Գաբրիելյանի միջև (տեսանյութ)

12:10 • 26.01.22

Այսօր Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովում վեճ ծագեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Ռուբիկ Հակոբյանի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի միջև։

Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում ասաց, որ ՔՊ–ից Նարեկ Բաբայանն իրեն վիրավորել է և ասել է, որ ընդդիմադիր դաշտում Ռուբիկ Հակոբյանը եղել է ռումբ։ «Ոչ միայն ընդդիմադիր դաշտում, քաղաքականության մեջ ռումբեր են բոլոր նրանք, ովքեր քաղաքականության  հետ կապ չունեն և կարողանում են խցկվել Ազգային ժողով՝ որպես կնոջ օժիտ»,–ասաց նա։

Սիսակ Գաբիրելյանը միջամտեց և կոչ արեց դադարեցնել ելույթը, և հորդորեց անջատել իր խոսափողը և ցանկացավ քվեարկություն կազմակերպել, իսկ Ռուբիկ Հակոբյանն ասաց, որ հանում է իր թեկնածությունը։

«Սպասի, դու էդ տոնով մի խոսի ինձ հետ»,–ասաց Ռուբիկ Հակոբյանը, իսկ Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց․ «Ձեր ձայնն անջատեք»։

«Էն խուլիգանությունը, որ անում էր Ազգային ժողովում՝ մատը պտտացնել, չգիտեմ որտեղ փոխելով, չի պատկերացնում, որ ղալաթ կանի․․․ ձենդ կտրիր, վեր ընկիր տեղդ, այդ կանոնագիրը ես եմ գրել ու գիտեմ, որ իրավունք չունեք ինձ ընդհատեք։ Իմ կյանքի նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է»,–շարունակեց Ռուբիկ Հակոբյանը։

«Քո ծնողնա անտակտ խուլիգանը, որ քեզ այդքան մեծացրել, չի սովորացրել․․․»,–պատասխանեց Սիսակ Գաբրիելյանը, և Ռուբիկ Հակոբյանն ասաց․ «Դու, որ մատդ պտտացնում ես, էդ մատդ պետք ա քամակդ մտցնեմ, ոնցոր դու էիր ասում»։

Այսպիսով՝ Ռուբիկ Հակոբյանը և Սիսակ Գաբրիելյանը ոտքի կանգնեցին, և հանձնաժողովի մասնակից պատգամավորները փորձում էին նրանց պահել, որպեսզի կռիվ չլինի։ «Էշը դու ես , ոչխա՛ր», «էշից էլ չես տարբերվում»,–շարունակում էին միմյանց վիրավորել պատգամավորները, մինչև որ հեռացան դահլիճից։