«Վերջին օրերին տարբեր «կանխատեսողների» կողմից ներկայացվում են մտացածին պատումներ. ՀՀ նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները». հայտարարություն

17:21 • 26.01.22

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ:

Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները:

Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել ՀՀ նախագահի պաշտոնից: