Մնացական Սաֆարյանը նշանակվել է փոխարտգործնախարար

22:29 • 26.01.22

ՀՀ վարչապետի որոշմամբ Մնացական Սաֆարյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մնացական Սաֆարյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում: