ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքների շուրջ իրենց գրավոր պատասխանը. ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է լուրը
ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքներին վերաբերող ամերիկյան գրավոր պատասխանը ռուսական կողմի առաջարկին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Bloomberg-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը:
«Ռուսաստանին ԱՄՆ գրավոր պատասխանն արդեն փոխանցվել է»,- «Թվիթեր»-ում գրել է լրագրողը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել է Ռուսաստանի ԱԳՆ:
ՌԴ ԱԳՆ-ից հաստատել են, որ Սալիվանը ռուսական կողմին է հանձնել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանը:










