Կոբի Բրայանտի և նրա դստեր հիշատակին հուշարձան է տեղադրվել ավիավթարի վայրում (լուսանկար)

15:56 • 27.01.22

Հունվարի 26-ին լրացել է ամերիկացի բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա 13-ամյա դստեր մահվան երկրորդ տարելիցը: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Կալաբասաս քաղաքում (Կալիֆոռնիա)՝ ավիավթարի վայրում, որը դարձել էր նրան և ևս մի քանի հոգու մահվան պատճառ, հուշարձան է տեղադրվել՝ մարզիկի և նրա դստեր՝ Ջաննայի պատվին:

Քանդակագործ Դեն Մեդինան Բրայանտին պատկերել է «Լոս Անջելես Լեյքերսի» մարզաշապիկով, նա գրկում է կողքին կանգնած դստերը, որն էլ ձեռքում բասկետբոլի գնդակ է պահում:

Հուշարձանի վրա նշված են ուղղաթիռի վթարի հետևանքով բոլոր զոհվածների անունները:

Հիշեցնենք, որ ողբերգական վթարը տեղի էր ունեցել երկու տարի առաջ: Բրայանտի և նրա դստեր հետ ուղղաթիռում ևս 7 մարդ է եկել, այդ թվում և օդաչուն՝ հայազգի Արա Զոբայանը: Նրանք բոլորն էլ մահացել են: