Տիխանովսկայային առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի
Նորվեգացի խորհրդարանականները Բելառուսի նախագահական ընտրությունների նախկին թեկնածու և ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային առաջադրել են խաղաղության Նոբելյան մրցանակի: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է նրա խորհրդական Ֆրանակ Վյաչորկայի թվիթերյան էջում:
«Դա ճանաչում է բոլոր բելառուսների համար, որոնք շարունակում են պայքարել հանուն ազատության»,- սոցցանցում գրել է վերջինս:
Խաղաղության Նոբելյան մրցանակը 2021 թվականի համար շնորհվել է ֆիլիպինցի լրագրողուհի Մարիա Ռեսսեին և «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին:
Հիշեցնենք, որ Տիխանովսկայանա 2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո գլխավորում էր ըննդիմադիրների և նրանց կողմնակիցների ցույցերը: Վերջիններս համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն հաղթանակ էր տարել երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն: Կարճ ժամանակ անց վերջինս հեռացավ երկրից և ընդդիմադիր գործունեությունը շարունակում է վարել արտերկրից:










