«Առանձին երկրի հարձակումը ռուսական բիզնեսի դեմ, իհարկե, ենթադրում է պատասխան միջոցներ». Կրեմլից նախազգուշացրել են Լոնդոնին
Ռուսաստանը կպատասխանի ռուսական բիզնեսի դեմ պատժամիջոցներին և ռուսաստանցի գործարարների կարողության առգրավմանը, եթե Մեծ Բրիտանիան նման քայլերի գնա: Ինչպես հաղորդում է РБК-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Վերջինս նշել է, որ բրիտանական կողմի հայտարարությունները խոսում են Լոնդոնի անկանխատեսելիության մասին:
«Առանձին վերցրած երկրի հարձակումը ռուսական բիզնեսի դեմ, իհարկե, ենթադրում է պատասխան միջոցներ, և այդ միջոցները կձևավորվեն բացառապես հաշվի առնելով մեր սեփական շահերը, եթե անհրաժեշտություն լինի»,- ասել է Պեսկովը:
ՌԴ նախագահի խոսնակը հայտարարել է, որ գործարարների գույքի բռնագրավման սպառնալիքները խոսում Մեծ Բրիտանիայի անկանխատեսելիության մասին, ինչին պետք է ուշադրություն դարձնեն միջազգային ֆինանսական և բիզնես-կառույցները:










