Թեհրանում կկայանա տարածաշրջանային համագործակցությանն առնչվող Իրան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ հանդիպումը  

15:26 • 31.01.22

Թեհրանում առաջիկայում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումը:

Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 31-ին կայացած ճեպազրույցում հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն:

Հանդիպմանը քննարկվելու են տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերը: Իրանցի պաշտոնյան հանդիպման անցկացման հստակ ամսաթիվ չի նշել: