ՈւԵՖԱ-ն դատական ​​հայց է ներկայացրել գերմանական պիցցերիայի դեմ

14:53 • 31.01.22

ՈւԵՖԱ-ն դատական հայց է ներկայացրել գերմանական պիցցերիայի դեմ, հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը։

Կազմակերպությունը դատարան է դիմել պիցցաներից մեկի՝ Champignons League-ի անվանման պատճառով («Շամպինիոնների լիգա»), որը համահունչ է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի անվանմանը՝ Չեմպիոնների լիգային:

Պիցցերիայում այս հայտարարությանը հումորով են վերաբերվել, գրում է «ЧЕМПИОНАТ»-ը։

Չեմպիոնների լիգայի գործող չեմպիոնը Լոնդոնի «Չելսին» է։