Նախագահի պաշտոնում ՔՊ-ն կառաջադրի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը. Հայկ Կոնջորյան

17:13 • 01.02.22

Առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Լրագրողների հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Վերջինս նշեց,  որ քիչ առաջ է ավարտվել ՔՊ խմբակցության հանդիպումը Վահագն Խաչատուրյանի հետ և թեկնածության առաջադրման սահմանած ժամկետում կներկայացվեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

 

 

Նախագահի պաշտոնում ՔՊ-ն կառաջադրի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը. Հայկ Կոնջորյան