Իսրայելի պաշտպանության նախարարն առաջին պաշտոնական այցն է կատարել Բահրեյն

19:55 • 02.02.22

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը փետրվարի 2-ին պատմության մեջ առաջին պաշտոնական այցն է կատարել Բահրեյն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իսրայելի ՊՆ մամուլի ծառայությունը:

«Սա Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Պարսից ծոցի երկիր»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ: