Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենասյանը. կան տուժածներ

09:27 • 03.02.22

Փետրվարի 3-ին, ժամը 01:41-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ախուրյան-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին  «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենասյանը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել ուղևորներ Գ. Գ.-ին (ծնված 1981 թ.), Ա. Գ.-ին (ծնված 1984 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջիններս հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: