Ադրբեջանի զորամասերից մեկում ոչ մարտական պայմաններում զինծառայող է մահացել

20:02 • 03.02.22

Ադրբեջանի Եվլախի Պետական սահմանապահ ծառայության զորամասում ոչ մարտական պայմաններում մահացել է սերժանտ Ջեյհուն Նաբաթ Ալի Զադեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:  Նշվում է, որ դեպքի վայրում կատարվում են քննչական գործողություններ:

Տարեսկզբից սա Ադրբեջանի զինված ուժերում մահացած  9-րդ զինծառայողն է: