Սանկտ Պետերբուրգում տեսագրել են՝ ինչպես է «սարդ-մարդը» կողոպտում Ելիսեյ կատվին (տեսանյութ)

16:57 • 03.02.22

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում «Սարդ-մարդը» կողոպտել է Ելիսեյ կատվին: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Սանկտ Պետերբուրգի տեղական հեռուստաալիքին:

Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է անհայտ տղամարդը հմտորեն բարձրանում շենքի աստիճաններով՝ հասնելով պատին ամրացված քանդակին, որից հետո հավաքում է արձանի շուրջ թափված մանրադրամներն ու նույն ճանապարհով  հեռանում դեպքի վայրից:

«Սարդ-մարդուն» անցորդներից ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Սակայն նրան արդեն ձերբակալել են:

Ելիսեյ և Վասիլիսա անունով կատուների բրոնզե քանդակները մեծ հանրաճանաչություն են վայելում քաղաքի բնակիչների և հյուրերի շրջանում: Մարդիկ հավատում են, որ այն մարդը, որին կհաջողվի մետաղադրամ նետել այդ պատվանդանին, ապա հաջողության կհասնի իր բոլոր գործերում:

Տեսանյութն՝ այստեղ