Պենտագոնի շենք անհայտ կերպով հավ է ներխուժել (տեսանյութ)

17:22 • 03.02.22

Աշխարհում ամենից լավ պահպանվող վայրերից մեկի՝ Պենտոգոնի կենտրոնակայանի շենք հավ է ներխուժել: Այս մասին գրում է Military Times-ը:

Իրավապահները թռչնին նկատել են փետրվարի 1-ի առավոտյան ԱՄՆ պաշտպանության նախարարության ամենապաշտպանված գոտում: Հավին անմիջապես ստուգել են գաղտնալսող սարքերի առկայության հայտնաբերման նպատակով, սակայն ոչինչ չեն հայտնաբերել:

«Հավը դեռևս կենդանիների կենտրոնում է գտնվում: Մենք դրա համար նոր տուն կփնտրենք: Միայն թե նախևառաջ պետք է անուն մտածենք»,-նշել են գերատեսչությունից: