Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների. Բայրամով  

19:32 • 04.02.22

«Ես տեղեկացրել եմ, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել Հայաստանի հետ՝ առանց նախապայմանների»:

Minval.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյիի հետ հանդիպման ավարտին:

Բայրամովը նշել է, որ «կարևոր է հարյուր հազարավոր մարդկանց վերադարձնել ազատագրված հողեր, պայմաններ ստեղծել անվտանգության համար»: