ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ քննարկել է հակառուսական պատժամիջոցների պատրաստման և «նորմանդական քառյակի» շրջանակում բանակցությունների ընթացքը  

22:32 • 04.02.22

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ուրբաթ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի քարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ուկրաինական գերատեսչության հաղորդագրությունը, կողմերը քննարկել են բանակցությունների դինամիկան «նորմանդական քառյակի» շրջանակում, ինչպես նաև պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:

«Պետքարտուղարը ուկրաինական դիվանագիտության ղեկավարին տեղեկացրել է այս շաբաթ ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքների մասին: Դմիտրի Կուլեբան և Էնթոնի Բլինկենը համաձայնեցրել են Ուկրաինայի և ԱՄՆ-ի հետագա քայլերը Ռուսաստանի զպմանն ուղղված քայլերը: Նրանք ընդգծել են ՌԴ-ի դեմ համակարգված եվրոատլանտյան պատժամիջոցների նախապատրաստման ընթացքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև բանակցությունների ընթացքը «նորմանդական քառյակի» շրջանակում և հույս են հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը կառուցողական դիրքորոշում կցուցաբերի բանակցությունների հաջորդ փուլերում: