Tesla-ի գործարանում հրդեհ է բռնկվել
14:35 • 05.02.22
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրիմոնտ քաղաքում գտնվող Tesla ընկերության գործարանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հրշեջներին հաջողվել է մարել էլեկտրոմոբիլների արտադրությամբ զբաղվող ընկերության տարածքում բռնկված հրդեհը, տուժածների մասին տեղեկություններ չկան:
Կրակի բռնկման պատճառն ուսումնասիրվում է:
Placeholder










