Մարոկկոյում մահացել է 32 մ խորությամբ ջրհորն ընկած 5-ամյա տղան, որի փրկության գործողությանն օրեր շարունակ հետևել են ամբողջ աշխարհում (լուսանկարներ)

11:53 • 06.02.22

Փրկարարներին և կամավորներին չի հաջողվել փրկել 5-ամյա Ռայանի կյանքը, որը Մարոկկոյի հյուսիսում ընկել էր ջրհորը։ Փրկարարների խումբը շաբաթ երեկոյան, երեխային դին գրկած, դուրս է եկել թունելից, գրում է Daily Mail-ը։

Տղայի մահը հաստատել են փրկարարական ջոկատի բժիշկները։ Ենթադրվում է, որ երեխայի մահվան պատճառը գլխի ծանր վնասվածքն է։

Ողբերգությունը տեղի է ունեցել փետրվարի 1-ին հյուսիսային Շեֆշաուեն նահանգում։ Երբ Ռայան անունով տղան անհետացել է, ամբողջ գյուղը շտապել է փնտրել նրան։ Մի քանի ժամ տևած որոնումներից հետո պարզվել է, որ նա ընկել է խոր ու նեղ հորի մեջ։ Հասնելով դեպքի վայր՝ փրկարարները պարզել են, որ Ռայանը գտնվում է գետնի տակ մոտ 32 մետր խորության վրա։

Նրա մոտ հասնելու համար նրանք փոս են փորելl, իսկ հետո ստորգետնյա անցումով ճեղքել մինչև երեխայի ընկած տեղը։ Ռայանին ողջ պահելու համար ջրհորի մեջ իջեցրել են թթվածնային դիմակ, իսկ փրկարարները պարբերաբար ջուր ու սնունդ են իջեցրել նրա մոտ։

Գործողությանը, որը տևել է հինգ օր, ներգրավվել են տասնյակ մարդիկ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներից, ժանդարմերիայից, օժանդակ ուժերից (Մարոկկոյի ներքին զորքերի համարժեքը), բժիշկներ։ Փրկարարական գործողության ընթացքին հետևել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-րդը։ Երեխայի մահվան մասին հայտնի դառնալուց հետո նա առաջիններից էր, որ զանգահարել է ծնողներին՝ ցավակցություն հայտնելու նրանց։

Heartbreaking: Body of Rayan is placed into the back of an ambulance, but he could not be resuscitatedTragic: Little Rayan Awram, aged five, was found dead on Saturday night following a four-day rescue mission to save him after he fell down a wellDozens nervously watch as Rayan is transferred from the rescue site to an ambulanceDevastated: Rayan's parents walk to ambulance after their son's body was recoveredRescue workers carry tragic Rayan to an ambulance on Saturday nightLocals could be heard shouting 'Allahu akbar' or 'God is greatest' as rescuers began to remove the boy (pictured)Pictured: The site where rescuers were working to reach a five-year-old boy trapped in a well in the northern hill town of Chefchaouen, Morocco, in this still image taken from a video and obtained by Reuters on February 5, 2022Tractors dig through a mountain as they take part in a rescue mission of a 5-year-old boy who fell into a hole in the northern village of Ighran in Morocco's Chefchaouen province, Friday, Feb. 4, 2022Bystanders watch as Moroccan emergency teams work to rescue five-year-old boy Rayan from a well shaft he fell into on February 1, in the remote village of Ighrane in the rural northern province of Chefchaouen on February 4, 2022Rescuers start to horizontal drilling operation as they continue to work to save 5-year-old boy trapped in a well in Chefchaouen, Morocco on February 5, 2022