Էլիզաբեթ Երկրորդն ասել է՝ ով է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհին

11:28 • 06.02.22

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն իր գահակալության 70-ամյակի նախօրեին դիմել է ժողովրդին, ինչի մասին ասվում է թագավորական ընտանիքի թվիթերյան էջում: Այս ուղերձում նա ասել է՝ ով է լինելու Մեծ Բրիտանիայի հաջորդ թագուհի կոնսորտը: Խոսքը նրա ավագ որդու՝ արքայազն Չարլզի կնոջ՝ Քորնուելի դքսուհի Կամիլայի մասին է:

«Ես հավերժ երախտապարտ և պարտական եմ ձեզ այն նվիրվածության և ջերմության համար, որը դուք շարունակում եք ինձ ցուցաբերել: Եվ ես գիտեմ, որ երբ գա գահին բարձրանալու ժամանակը, որդուս՝ Չարլզին, և նրա կնոջը՝ Կամիլային, դուք կցուցաբերեք նույն աջակցությունը, որն ինձ եք տվել»,- գրել է թագուհին:

Էլիզաբեթ Երկրորդը գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, նա բրիտանական պատմության մեջ բոլոր միապետներից ամենաերկար թագավորողն է և նաև աշխարհի ամենատարեց միապետը:

In a statement that ends years of uncertainty, Elizabeth II has expressed her 'sincere wish' that Camilla be given the title when Charles ascends to the throne, telling the public 'I know you will give them the same support you have given me' Pictured: The Queen, the Prince of Wales and Camilla, Duchess of Cornwall attend a state banquet for the King of the Netherlands