Գերմանիայում 120 կգ պայթուցիկով կամուրջ է պայթեցվել (տեսանյութ)

11:58 • 07.02.22

Գերմանիայի արևմտյան Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում անվտանգության նկատառումներից ելնելով քանդել են 70 մետր բարձրությամբ հին Autobahn կամուրջը։

Ինչպես գրում է theguardian.com-ը, վերահսկվող պայթեցումը պետք է այնքան զգույշ իրականացվեր, որպեսզի չվնասվեր նոր կամուրջը, որը կառուցվել էր հնի կողքին: Գերմանիայում նման բարձրության կամուրջն առաջին անգամ է պայթեցրել: