Գանձաքար գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և տեղում մահացել. ՔԿ (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն:
Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 07-ին` ժամը 01:10-ի սահմաններում, տղամարդն իր «BMW» մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշին և տեղում մահացել, իսկ ուղևորը դիմել է բուժօգնության։
Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:










