Կրեմլը լուրջ չի ընդունում Change.org կայքում Կադիրովի հրաժարականի մասին միջնորդությունը. Պեսկով
Կրեմլը լուրջ չի ընդունում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի՝ Change.org հարթակում ներկայացված հրաժարականի միջնորդությունը, քանի որ Change.org-ում քվեարկությունն անանձնական է և կարող է անցկացվել բոտերի կողմից ձայների «լցոնմամբ»։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այնտեղ անանձնական քվեարկություն է, որում կարող են ձայներ ավելացնել բոտերի միջոցով և այլն: Ուստի մենք դրան համապատասխան վերաբերմունք ունենք», - ասել է Պեսկովը:










