Հետաքննություննը հայտնել է Սպիտակ տան աշխատակիցների նկատմամբ դրսևորվող նվաստացումների մասին  

23:30 • 07.02.22

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ գիտական հարցերով գլխավոր խորհրդական Էրիկ Լենդերը նվաստացրել է իր ենթականերին և ծաղրել է նրան: Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներքին հետաքննությանը:

Երկու ամիս տևած հետաքննության արդյունքում «հավաստի ապացույցներ» են ի հայտ եկել այն մասին, որ Լանդերը, որը Սպիտակ տան գլխավոր դեմքն է համավարակի դեմ պայքարի հարցերում, ծաղրել է այն ժամանակ իր իրավախորհրդատու Ռեյչել Ուոլեսին:

Մի քանի կանայք ևս գանգատվել են, որ նա «իրենց հետ վիրավորական կամ կտրուկ արտահայտչամիջոցներով է խոսել այլ աշխատակիցների ներկայությամբ»:

140 հոգուց բաղկացած գրասենյակի 14 ներկա և նախկին աշխատակիցներ նշել են Լանդերի ստեղծած թունոտ աշխատանքային մթնոլորտի մասին: Նրանց խոսքով՝ վերջինս հաճախ նվաստացնում և հեռացնում էր աշխատակիցներին: Ոմանք էլ նշել են, որ նա միշտ բղավում էր: