Կարսի նահանգապետը և Թուրքիայի առևտրի նախարարը քննարկել են Հայաստանի հետ սահմանի բացումը

19:46 • 08.02.22

Կարսից Անկարա մեկնած պատվիրակության անդամները հանդիպել են Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշի հետ, հայտնում է GazeteKars-ը։

Հանդիպման ընթացքում Կարս նահանգի ղեկավարի գլխավորած պատվիրակության անդամները և Թուրքիայի առևտրի նախարարը քննարկել են Հայաստանի հետ սահմանի բացումը: