Մինչև 133 սմ հաստությամբ ձյուն. Ճապոնիայում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել (լուսանկարներ, տեսանյութ)
Ճապոնիայում ձյան ուժեղ տեղումներ են գրանցվել. երկրի որոշ շրջաններում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, Ճապոնական օդերևութաբանական գործակալությունը հայտնել է, որ ձյան տեղումները պայմանավորված են ձմեռային ճնշման և սառը օդային զանգվածների համադրությամբ:
Ռեկորդային տեղումներ են գրանցվել Տիգա պրեֆեկտուրայի Մայբարա քաղաքում, որտեղ մեկ օրում 62 սմ ձյուն է նստել, և Հոկայդո կղզու Սապորո քաղաքում, որտեղ ձյան շերտի հաստությունը կազմել է 60 սմ:
Ընդհանուր առմամբ, Սապորույմ նստած ձյան հաստությունը կազմել է 133 սմ: Գնացքների երթևեկությունը կասեցվել է: Սեկիգահարայում ձյան շերտի հաստությունը երկու օրում հասել է 98 սմ-ի, որը նույնպես ռեկորդային ցուցանիշ է:


In Sapporo (the capital of the island of Hokkaido) 60 cm of snow fell in just a day. Snow thickness exceeded 1 m. #Japan #snow #snowfall
— NEWS/INCIDENTS (@Brave_spirit81) February 6, 2022
Video by @alex_le_bars pic.twitter.com/DboseJqP4H










