Արարատի մարզում բախվել են Jeep Grand Cherokee-ն ու ՎԱԶ 21099-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. shamshyan.com

10:11 • 08.02.22

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մ-ի վարած Jeep Grand Cherokee մակնիշի և 32-ամյա Հրայր Ս-ի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Հրայր Ս-ն և նրա ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Սոս Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։