Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կարող է Կիևից արևմուտք տեղափոխվել

11:05 • 08.02.22

Կիևում ԱՄՆ դեսպանատունը կարող է տեղափոխվել Ուկրաինայի արևմուտք՝ «Ռուսաստանի հնարավոր հարձակման» դեպքում: Այս մասին գրում է BuzzFeed պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին:

Աղբյուրը հայտնում է, որ դիվանագիտական ներկայացուցչությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, սակայն այդ հարցն ակտիվորեն քննարկվում է:

ԱՄՆ Պետքարտուղարությունից այդ տեղեկությունը չեն հաստատել և չեն հերքել՝ հայտարարելով, որ դեռևս պատրաստ չեն որևէ հայտարարություն անել այդ հարցով: