Թուրքիայում կիկլոպ-այծ է լույս աշխարհ եկել (լուսանկար)

22:44 • 09.02.22

Թուրքական ագարակներից մեկում մուտանտ այծ է լույս աշխարհ եկել՝ աչքի մեկ խոռոչով, որի մեջ երկու աչք է տեղակայված:

Ինչպես գրում է Daily Star-ը, կենդանու տերն անասնաբուժությամբ է զբաղվում 25 տարի, սակայն առաջին անգամ է նման բանի ականտես լինում:

Կենդանին երկու աչք ունի, սակայն դրանք միմյանց մոտ են գտնվում՝ միևնույն խոռոչում և ճակատի կենտրոնում, ասես կիկլոպ լինի:

Տեղի համալսարանի անասնաբուժական ֆակուլտետի մասնագետները հայտնել են, որ դա անոմալիա է, որի դեպքում արտաքին քթի թերզարգացումը համակցվում է աչքերի միջև հեռավորության փոքրացմամբ: