ԵՄ գագաթաժողովը համաձայնեցրել է ՌԴ դեմ պատժամիջոցների՝ պատմության մեջ ամենախիստ փաթեթը

18:37 • 25.02.22

Եվրամիության գագաթաժողովը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատմության մեջ ամենախիստ փաթեթը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը, հավելելով, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ցավոտ կլինեն Եվրամիության համար:

Պատժամիջոցները կանդրադառնան նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահի և արտգործնախարարի մուտքը Եվրամիություն չի փակվի: