Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ

20:26 • 25.02.22

Փետրվարի 24, 25-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ։ Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել ինչպես խմբակցության գործունեությանը, ներքաղաքական խնդիրներին, այնպես էլ՝ արտաքին խորացող մարտահրավերներին, աշխարհաքաղաքական լարված իրավիճակին։