ԵԽ նախարարների կոմիտեն որոշել է դադարեցնել կառույցում ՌԴ-ի ներկայացուցչության իրավունքը

20:17 • 25.02.22

Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել դադարեցնել կառույցում ՌԴ-ի ներկայացուցչության իրավունքը: Այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը։

Համաձայն այդ որոշման՝ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի Խորհրդի համապատասխան կոնվենցիաների մասնակից, այդ թվում նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։ Կասեցված պետությունը չի մասնակցում նախարարների կոմիտեի, Խորհրդարանական վեհաժողովի և այլ մարմինների աշխատանքներին (այս դրույթը չի անդրադառնում ՄԻԵԴ-ին)։