Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը

11:17 • 25.02.22

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 24-ին ժամը 21:25-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Պռոշյան, Օրբելի, Իսահակյան, Սպանդարյան փողոցների, Կարմիր բանակի փողոցի թիվ 46, Շահումյան փողոցի թիվ 6 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով: