Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր շչակ է գործարկվելու

12:18 • 25.02.22

Փետրվարի 25-ին՝ ժամը 16:00-ին, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքի փորձ։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

Գործարկվելու է ազդարարման շչակը։    

Խնդրում ենք չանհանգստանալ: