Զելենսկին Ուկրաինային աջակցելու համար շնորհակալություն է հայտնել Ալիևին

20:35 • 26.02.22

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter–ի իր էջում։

«Ես շարունակում եմ բանակցությունները միջազգային գործընկերների հետ։ Ադրբեջանի նախագահի հետ եմ հեռախոսազրույց ունեցել։ Մենք բարձր ենք գնահատում տրամադրված մարդասիրական օգնությունն ու դեղորայքը»,–գրել է Զելենսկին իր գրառման մեջ` շնորհակալություն հայտնելով Ուկրաինային աջակցելու համար։