Ապատեղեկատվություն է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Խարկովում հայ զինծառայողին կալանավորելու մասին

16:59 • 26.02.22

 Ուկրաինայի ուժայինների կողմից Խարկովում հայ զինծառայողին կալանավորելու մասին գրառումները ապատեղեկատվություն է:

Այս մասին   ՏԱՍՍ-ի հետ զրույցում հերքել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Դա կատարյալ ապատեղեկատվություն է»,- պատասխանել է նա:

Նշենք, որ այսօր սոցիալական ցանցերում   տարածվել է լուսանկար և մեկնաբանվել, որ Խարկովում է ձերբակալվել տղամարդը, ում մոտից, իբր գտնվել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինգրքույկը։