Սուպերմարկետում գողացել են Անգելա Մերկելի դրամապանակը

16:07 • 26.02.22

Գողացել են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:  Դեպքը պատահել է փետրվարի 25-ին՝ հինգշաբթի առավոտյան, երբ Մերկելը գնացել է սուպերմարկետ: Մերկելի դրամապանակը եղել է պայուսակի մեջ, որը կախված է եղել մթերքների համար նախատեսված սայլակից։ 

Դրամապանակի մեջ եղել է անձը հաստատող փաստաթուղթ, դեբետային քարտ, վարորդական իրավունք և կանխիկ գումար։