ԵՄ-ն ամբողջությամբ փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար
Եվրոպական միությունն ամբողջությամբ փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Այդ մասին այսօր հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Մենք ԵՄ օդային տարածքը փակում ենք Ռուսաստանի համար։ Մենք արգելք ենք սահմանում բոլոր այն ինքնաթիռների վրա, որոնք ունի Ռուսաստանը, որոնք գրանցված են Ռուսաստանում կամ վերահսկվում են ՌԴ կողմից։ ԱՅդ ինքնաթիռները չենք կարող վայրէջք կատարել, թռչել կամ անցնել ԵՄ տարածքով»,-ասել է նա։
Ֆոն դեր Յայենի խպոսքով՝ արգելքը տարածվում է բոլոր՝ այդ թվում մասնավոր ինքնաթիռների վրա։










