Պուտինը ցանկանում է ստեղծել ռուսական կայսրություն, նրա գործողությունները սպառնում են Եվրոպայի անվտանգությանը. Գերմանիայի կանցլեր

15:21 • 27.02.22

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները սպառնում են Եվրոպայի անվտանգությանը, նա ցանկանում է վերստեղծել ռուսական կայսրությունը: ՌԲԿ-ի հաղորդմամբ՝ Բունդեսթագում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Պուտինը ցանկանում է ստեղծել ռուսական կայսրություն»,- ասել է կանցլերը՝ հավելելով, որ Եվրոպան չի կարող թույլ տալ, որ «Պուտինի և ազատ աշխարհի այս հակամարտությունը բացի հին վերքերը և բերի նոր ցնցումների»:

Աղբյուրի հաղորդմամբ՝  Շոլցը հայտարարել էնաև, որ այժմ Գերմանիան ամեն տարի կծախսի իր ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը պաշտպանության վրա։