Ուկրաինայի ԱԳՆ-ն չի հաստատում, որ Ռուսաստանի հետ բանակցելու նպատակով պատվիրակություն կմեկնի Գոմել և այն կգլխավորի փոխնախարարը

18:35 • 27.02.22

Ուկրաինայի արտաքին գործերի մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլաենկոն՝ մեկնաբանելով  ԶԼՄ-ների հրապարակումները, թե Ուկրաինայի պատվիրակությունը կմեկնի բելառուսական Գոմել և ՌԴ-ի հետ բանակցություններում Ուկրաինան ներկայացնելու է գերատեսչության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին, ասել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:

«Ուկրաինան բաց է բանակցությունների համար՝ Ռուսաստանի զինված ագրեսիան դադարեցնելու նպատակով։ Միաժամանակ, ԱԳՆ-ն չի հաստատում, որ բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի նախարարի տեղակալ Նիկոլայ Տոչիցկին, ինչպես նաև չի հաստատում դրանց անցկացումը Գոմելում»,- հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հղում անելով ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիին, հայտնում էին, որ Ուկրաինան համաձայնեցրել է բանակցությունների անցկացումը Գոմելի մարզում, Ռուսաստանի պատվիրակությունը մեկնում է այնտեղ: