The Jerusalem Post-ը պարզել է՝ որ հայտնի օլիգարխն է օգնություն ցուցաբերել ՌԴ-Ուկրաինա բանակցությունների հարցում. Կիևի խնդրանքով՝ նա այժմ Բելառուսում է
Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը օգնություն է ցուցաբերում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների շրջանակում, հայտնում է The Jerusalem Post-ը։
Հրատարակության տվյալներով՝ գործարարն Ուկրաինայի խնդրանքով մեկնել է Բելառուս, որտեղ ընթանում է Մոսկվայի և Կիևի պատվիարկությունների հանդիպումը։
«Կարող եմ հաստատել, որ Ռոման Աբրամովիչին դիմել է ուկրաինական կողմը՝ խաղաղ կարգավորման հասնելու համար աջակցելու համար, և որ նա այդ ժամանակվանից փորձում է օգնել։ Հաշվի առնելով, թե ինչի մասին է խոսքը, խնդրում եմ հասկանալ, թե ինչու մենք չմեկնաբանեցինք ո՛չ իրավիճակը որպես այդպիսին, ո՛չ նրա ներգրավվածությունը», - The Jerusalem Post-ին ասել է գործարարի ներկայացուցիչը:
Բելառուսի Գոմելի շրջանում մեկնարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Բելառուսի Գոմելի շրջանում Ռուսաստանի հետ բանակցությունների վայր:
Ընդհանուր առմամբ, ժամանել է երկու ուղղաթիռ։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ պատվիրակության կազմում են պաշտպանության նախարարը, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավարը և փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։










