Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Պուտինին կոչ է արել պաշտպանել խաղաղ բնակչությանը Ուկրաինայում ռազմական գործողության ժամանակ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «ՌԲԿ»-ի հաղորդմամբ՝ այս ամսին հայտնում է BFM TV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը Պուտինին կոչ է արել պաշտպանել Ուկրաինայի խաղաղ բնակչությանը և ապահովել ճանապարհների անվտանգությունը ռազմական գործողության ընթացքում։
Նշենք, որ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից ի վեր սա Մակրոնի ու Պուտինի երկրորդ զրույցն է:










