Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին լեհ-բելառուսական սահմանին, կա համապատասխան պայմանավորվածություն. Մեդինսկի

20:53 • 28.02.22

Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան պայմանավորվել են շարունակել բանակցությունները Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։

«Քիչ առաջ ավարտվեցին ուկրաինական կողմի հետ բանակցությունները, որոնք տևեցին մոտ հինգ ժամ, մենք մանրամասն ուսումնասիրեցինք օրակարգի բոլոր կետերը և գտանք որոշ կետեր, որոնց վերաբերյալ կարող ենք ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել: Ամենակարևորը՝ մենք պայմանավորվեցինք շարունակել բանակցությունները։

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին լեհ-բելառուսական սահմանին, կա համապատասխան պայմանավորվածություն»,- լրագրողներին ասաց Մեդինսկին բանակցությունների առաջին փուլի արդյունքներից հետո։

«Մինչ այդ պատվիրակությունները կխորհրդակցեն երկրների ղեկավարությունների հետ»,- հավելել է նա։